Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Մասոնները նվաճում են Հայաստանը

Այսօր Armenia Marriott հյուրանոցում տեղի կունենա աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը (այն կտևի մինչև հուլիսի 11-ը): Հայտնի է, որ Հայաստանում անդամագրված մոտավորապես 100 մասոնական կան: Հայտնի է նաև, որ Grand Lodge of Armenia (Հայաստանի գերագույն օթյակ) անունը կրող Հայաստանի մասոնական կազմակերպությունը վերջերս դիմել է Սերժ Սարգսյանին՝ Երևան քաղաքում մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով, սակայն, ըստ լուրերի, դեռ պատասխան չի ստացվել:

Բացի այդ, այս համաժողովի շրջանակներում Հայաստան է գալու «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի վարպետ Գի Արսիզեն: Թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում համաժողովը, դժվար է ասել, սակայն ավելի դժվար է հասկանալ թե ինչու է մասոնականների նկատմամբ հասարակության վերաբերմունքն այդքան զգուշավոր:

Փորձագետները մեզանում մասոնների նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորում են «մասոն» բառի՝ դարերի ընթացքում փոփոխության ենթարկվելու հետ: Ըստ էության, լինելով քրիստոնեական մշակույթի արդյունք, մասոնականությունն իր ստեղծման ակունքներում այլ նպատակ էր հետապնդում. նախնական հիմքում այն համարվում էր մարդկանց ամենամեծ միավորումը, որը բացառում էր աշխարհագրական, ազգային, կրոնական սահմանների առկայությունը բարձրագույն գաղափարների զարգացման գործում, որի հիմքում դրված էին մարդկության կենսական պայմանների բարելավումը, մարդկության կրթական ցենզի բարձրացումը, մարդկության առողջության պահպանումը, համաշխարհային խաղաղության հաստատումը և այլն:

Սակայն փորձագետները փաստում են, որ Խորհրդային Միության տարիներին այդ պատկերացումները լիովին աղավաղվեցին:

Ֆրանսիացի փորձագետ Ռենե Շայլուն, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր աշխարհում ում մեղադրում են մասոնականության մեջ, իրականում մեծ հաճոյախոսություն ես անում նրան:

Մասոնակության հիմքերը, ըստ Շայլուի, խաչակրաց արշավանքների ժամանակ են դրվել, երբ թագավորական, եկեղեցական և մտավորական կլաններ ստեղծվեցին (13-14-րդ դարերում) և միավորվեցին այն դեպքում, երբ անգամ եկեղեցու ներկայացուցիչները վիճարկում են եկեղեցու առաջնահերթությունները: Այսինքն՝ երբ եկեղեցին բոլորին առաջ էր մղում տարբեր տիպի կռիվներին, արդեն բավականաչափ խելոք մարդիկ հայտնվել էին: Այդ մարդիկ տարորոշեցին իրական վտանգը և սկսեցին միավորվել, տարածվել միջպետական ցանցերով: Մասոնները իրենց ներքին կանոնադրության մեջ պարտադիր նշեցին, որ մենք հավատում ենք աստվածային գոյությանը, բայց ժխտում ենք բոլոր կրոնական մեկնաբանությունները՝ փաստելով, որ իրենք հակաստվածներ չեն: Այս ամենը, ըստ էության, փորձագետի խոսքերով, գլոբալիզացիայի առաջին քայլն էր, այսինքն՝ մենք ընդունում ենք աստվածային գոյությունը, ժխտում ենք նրա հնարավոր բոլոր մեկնաբանությունները: Այսինքն՝ սա կրոնական հանդուրժողականության սահմանների վերացման առաջին փորձն էր, երբ դու ստեղծում ես մեգաստրուկտուրա, ոչ թե կլանային, ազգային: (Ի դեպ, Վերածննդի բոլոր հումանիստները մասոններ էին, որովհետև այդ գաղափարախոսությունը չափազանց գայթակղիչ էր, բացարձակ ազդում էր մարդկային բարօրության վրա, ստիպում հասկանալ, որ բոլոր մարդիկ մեկ են):

Ինչո՞ւ են մեզ մոտ այդ պատկերացումն աղավաղվել… փորձագետներն այս բոլորը կապում են խորհրդային ժամանակաշրջանում դրա աղավաղման հետ, քանի որ, ըստ էության, մասոնությունն արդեն իր ֆունկցիան կատարել էր, փլուզվում էին մասոնական լոզունգները՝ արդարություն, եղբայրություն, հավասարություն, տեղի են ունենում բուրժուական հեղափոխություններ: Մասնավորապես նշվում է, որ մասոնական շարժման ընկալման և վերարտադրման մեջ բացասական դեր կատարեց հոկտեմբերյան հեղափոխական փուլը, երբ Ռուսաստանի բոլշևիկյան կլանները որդեգրեցին նրանց մասոնական ստրուկտուրաների աշխատանքը, սիմվոլիկան, այսինքն՝ ստեղծեցին կեղծ մասոնական լոժաներ: Հոկտեմբերյան հեղափոխությունը փորձում էր ստեղծել տեռորիստական խմբեր՝ անվանելով դրանք մասոնական, որով և աղավաղվեց մասոնների իմաստը: Իսկ քանի որ հայերը ունեն խորհրդային անցյալ, ուստի ժառանգել են սովետական կեղծ մասոնություն:

Այն արտահայտությունը՝ մասոններն իշխում են աշխարհը, Շայլուն ճիշտ չի համարում, քանի որ աշխարհը չի կարելի կառավարել, աշխարհը պետք է համակարգել, բաշխել, գաղափարներ ներդնել:

Թե Հայաստանում ինչ խնդիր է լուծելու համաժողովը, պարզ չէ: Փորձագետները հավատացնում են, որ դա պայմանավորված է հայերի՝ ոչ գլոբալ մտածողությամբ, քանի որ միշտ կենտրոնացել են նախ իրենց ընտանիքի, հետո ընկերների, հետո ազգի վրա, համընդհանուր ընկալումներ չունեն: «Դու չես կարող չհիվանդանալ, երբ քո տունը շատ մաքուր է, իսկ դրսում ժանտախտ է, դա մասոնության հիմնարար խնդիրն է», – ասում է փորձագետը:

Իրականում մասոնական շարժման ալիքն այսօր աշխարհում վերջացած են համարում, այն իր ֆունկցիան կատարել է, և հիմա աշխարհը նոր ձևեր է մշակում, քանի որ հիմա մոլորակը պահելու խնդիր կա: Շայլուի խոսքերով՝ հիմա մոլորակը պահպանելու խնդիր կա, համամարդկային խնդիր է դա, քանի որ իրականում եթե աշխարհը «պայթի», ոչ ոք չի մնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում