Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Վայոց ձորի բնակչության 82 տոկոսը մտադիր չէ լքել մարզը

Այսօր Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Վայոց ձորի մարզի 2011 թ. հինգ ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Սերգեյ Բագրատյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Վայոց ձորի մարզում։ «Եթե մարզը համեմատենք Հայաստանի Հանրապետության միջին ցուցանիշի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ բնակչությանը մտահոգող հիմնական խնդիրները նույնն են: Առաջին տեղում աշխատատեղերի, երկրորդ, երրորդ տեղերում` սոցիալական և միջհամայնքային ճանապարհների խնդիրներն են։ Համախառն ներքին արդյունքի մեկ շնչի և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով մարզը հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։

Առաջին առանձնահատկությունն այն է, որ մարզն ունի տուրիստական մեծ ներուժ, որն ամբողջությամբ չի իրացվում ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ պատշաճ մակարդակի պատճառով։ Մարզի փոքր տարածքում շուրջ 600 եկեղեցի կա, բացի այդ, ունենք հանքային ջրեր, գինեգործության հին պատմություն։ Վերջին պեղումները, աշխարհի ամենահին կոշիկի հայտնաբերումը համաշխարհային քարտեզի վրա մարզի համար ստեղծել են ուրույն տեղ և ապահովել տուրիստական մեծ գրավչություն։ Ուստի էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տրվում` վարչապետին առաջարկություններ ներկայացնել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որպեսզի տուրիստական ներուժը մենք կարողանանք իրացնել։

Երկրորդ առանձնահատկությունը, որը բացահայտվել է հարցումների միջոցով, դժգոհությունն է բուժսպասարկման ծառայությունների որակից։ Բուժհաստատությունները բավարար են, բայց մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների կողմից կա դժգոհություն։ Առողջապահության նախարարին հանձնարարվում է պարզել պատճառները, թե այդ ծառայությունների մատուցման ոլորտում ինչ անելիքներ ունենք և ներկայացնել առաջարկություններ։ Համոզված եմ, որ շտապօգնության մեքենաների տրամադրումը, իհարկե, էապես կբարձրացնի ծառայությունների որակը, բայց նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բուժհիմնարկների կողմից մատուցվող ծառայություններին։

Երրորդ խնդիրը, որի վրա մեր ուշադրությունը հրավիրում են բնակիչները, մանկապարտեզների խնդիրն է։ Անհրաժեշտ է, որպեսզի մանկապարտեզներն աշխատեն նաև ամռանը, որպեսզի գյուղացիները կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով։ Կրթության և գիտության նախարարությունն այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնի, միգուցե կարելի է ամառային սեզոնում նախադպրոցական մասն աշխատեցնել։ Քննարկեք այդ հարցը և տվեք առաջարկություններ։

Չորրորդ հարցը քարաթափման և սողանքների խնդիրն է։ Այն պետք է գտնվի ՀՀ քաղաքաշինության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների ուշադրության կենտրոնում։

Հինգերորդ հարցը, որ մեր առջև դնում են բնակիչները, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումն է։ Մշակույթի նախարարին հանձնարարվում է ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ, թե ինչ մշակութային ծրագրեր կարող ենք իրականացնել մարզում։
Վեցերորդը սոցիալական նպաստների, սոցիալական օժանդակության արդյունավետությունն է։ Խոսքը վերաբերում է Մարտիրոս և Չիվա համայնքներին, որտեղ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, բայց բնակիչները բողոքում են այդ ծրագրերի արդյունավետությունից և թե որքանով են միջոցներն արդար բաշխվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարվում է կարճ ժամկետում ուսումնասիրել բնակիչների բարձրացրած խնդիրը և եզրակացություններ ներկայացնել։

Ընդհանուր առմամբ ուրախալի է, որ բնակչության 82 տոկոսը մտադիր չէ լքել մարզը և իր ապագան կապում է մարզի հետ։ Այս ցուցանիշով մարզը լավագույնն է հանրապետությունում»,- նշել է վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում