ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը վերադարձնի երկրի հյուսիս-արևելքի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ինչպես նշվում է, այս մասին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Մեր նպատակները հյուսիս-արևելքում չեն փոխվել: Դրանք ենթադրում են տարածաշրջանում անվտանգության պահպանում, իսկ դա հատկապես նշանակում է, որ մենք չենք ցանկանում, որ (Ասադի) ռեժիմը այնտեղ վերադառնա, քանի որ նա չի նպաստում կայունությանը»,- ընդգծել է Ջեֆրին: