Ամերիկացի նախկին կոնգրեսական (1997-2013) Ռոն Փոլը կոչ է արել քաղաքացիներին՝ ստորագրել իր պաշտոնական կայքում տեղադրված միջնորդագիրը, որով պահանջվում է ներել ԱՄՆ հատուկծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին, որը գաղտնի տեղեկություններ էր բացահայտել Ազգային անվտագության գործակալության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կայքում հայտնված տեսաուղերձում նա նշում է, որ Սնոուդենը զոհաբերել է իր քաղաքացիությունը, եկամտի աղբյուրն ու ազատությունը՝ գաղտնազերծելով համաշխարհային լրտեսական ծրագիրը: Նրա խոսքով՝ մեկ մարդու խիզախ գործողությունների շնորհիվ ամերիկացիներն այժմ գիտեն իրենց լրտեսելու կառավարության գործողությունների մասին:










































