Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Երբ գալիս է սեպտեմբերը

Եվ այսպես, ի՞նչ հիմնական եզրահանգումներ կամ միջանկյալ եզրահանգումներ կարելի է անել Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից: Առաջինն այն, որ Կոնգրեսը թեև մինչև սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանությանն արտահերթ ընտրության հարցում կողմնորոշվելու և ընդդիմության հետ բանակցություն սկսելու համար, բայց այդուհանդերձ խուսափեց ժամկետը լրանալու և իշխանության չկողմնորոշվելու դեպքում գործողությունների արմատականություն նախանշելուց:

Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց միայն, որ այդ ժամկետի լրանալուց հետո Կոնգրեսին կմնա միայն մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի և կոալիցիայի հրաժարականը: Իրականում այս խոսքերի տակ թերևս նկատելի է մեսիջն իշխանությանը, որ Կոնգրեսը թեև հայտարարում է առաջին հերթին նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ ընտրության հաջորդական նախապատվության մասին, այնուհանդերձ պատրաստ է իշխանության հետ գնալ փոխզիջման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցել` առկախելով Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Արմատականությունից խուսափելու հանգամանքը հետաքրքրական է նաև այն վստահությամբ, որով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի կամուկացը ժամանակավոր է, և նա վաղ թե ուշ նստելու է բանակցության սեղանին` հաղթահարելով իր շրջապատի դիմադրությունը: Կոնգրեսը թերևս Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղղում այն առումով, որ պատրաստ է շրջապատի դիմադրությունը հաղթահարելու հարցում օժանդակել Սարգսյանին: Եվ հենց այդ տեսանկյունից էլ հետաքրքրական է հանրահավաքի մյուս մեսիջը, որ բացահայտ հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Նա հայտարարեց, որ ընդդիմությունն առաջիկայում կենտրոնացնելու է ջանքերը Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտմանը հասնելու համար: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է առաջին հերթին ճնշում իշխանական համակարգի և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի շրջապատի դիմադրության մասին խոսելիս նկատի ուներ հենց քոչարյանական գործոնը, որի ուղղությամբ էլ Կոնգրեսը թերևս փորձում է ճնշում բանեցնել Մարտի 1-ի գործով` այդպիսով Սերժ Սարգսյանից պահանջելով պատասխան քայլ երկխոսության տիրույթում: Ամառվա ընթացքն իհարկե ցույց կտա, թե ինչքանով է Կոնգրեսը հաջողում այդ գործում: Սա նաև կարևոր ուղղություն է այն իմաստով, որ ամառային շրջանն անկասկած թուլացնելու է հասարակության ակտիվությունը, ինչը արդեն իսկ նկատելի էր երեկվա հանրահավաքի համեմատական սակավամարդությունից: Եվ Կոնգրեսը, բնականաբար, պետք է միջոցներ որոնի իշխանությանն ուղղված հանրային ճնշմանը այլ մեխանիզմներով փոխարինելու համար, ինչի դերում անկասկած բավական ռեսուրսային և նաև հրատապ խնդիր է մարտի 1-ը:

Ընդդիմությունն այդպիսով հավանաբար փորձում է լուծել մինչև քաղաքական ակտիվության շրջան ժամանակ շահելու և իշխանության հետ փոխհարաբերության գործում տեմպ պահելու խնդիրը` ակնկալելով երևի թե, որ ինչ-ինչ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի սեպտեմբերին ակտիվացնել հասարակությանը և նաև քայլերի մղել իշխանությանը: Այն, որ Կոնգրեսը վերջապես կոնկրետ ժամկետ է նշում երկխոսության, այսպես կոչված, երկրորդ փուլի համար` վկայում է, որ Կոնգրեսը գիտակցում է հասարակության իներտության վտանգը և փորձում է այն կանխել` թույլ չտալով, որ իրավիճակը կրիտիկական դառնա հանրային պասիվության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում