25-ամյա Հաննա Ռոզիին և 27-ամյա Դանիել Բաունսին Անգլիայի Նոթինգհեմշիր քաղաքի հիվանդանոցում ասացին, որ երեխան մեկ շաբաթ էլ չի ապրի: Սակայն վեց և կես ամիս հետո Ջորջը վերջապես տուն է գնում, գրում է Mirror-ը:
Հղիության սկզբում ամեն ինչ լավ էր. բժիշկները միաձայն հաստատում էին, որ հղիությունը ընթանում է առանց բարդությունների: Սակայն 23-րդ շաբաթում Հաննայի մոտ վաղաժամ ծննդաբերուոթյուն սկսվեց։

Երեխան ծնվեց 700 գրամ քաշով։ Նա մի ներարկիչի չափ էր։ Մաշկն այնքան բարակ էր, որ նրան գրկելն անգամ անհնար էր։
Երեխայի լյարդը մեծացած էր, վիրահատության ժամանակ կորցրել էր արյան 40%-ը: Ի լրումն այս ամենի՝ Ջորջը մենինգիտ ու սեպսիս էր ստացել։

Բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, ասելով՝ պետք է աղոթել ու հրաշքի սպասել: Եվ հրաշք եղավ: Ջորջի ծայրահեղ ծանր վիճակը անսպասելիորեն սկսեց բարելավվել: Նրան դեռ մի քանի վիրահատություն է սպասվում, սակայն երեխան ողջ է, և դա ամենակարևորն է ծնողների համար։
«Նրա հետ անցկացրած ամեն օրը իսկական երջանկություն է մեզ համար»:














































