Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրապգուների մեծամասնությունը ավելի հավանական է համարում «արքայական ակումբ»-ի հաղթանակը: Կարլո Անչելոտիի սաների օգտին քվեարկել են հարցվողների 66%-ը:
Հիշեցնենք` մրցաշարի կիսաեզրափակիչում «Ռեալ»-ը հաղթանակ տարավ «Ատլետիկո»-ի, իսկ «Բարսելոնա»-ն` «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ:







































