ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է, որ գոհ չէ թիմի երիտասարդ կիսապաշտպան Մարկո Վերատիի գործողություններից:
««Մոնակո»-ի դեմ խաղում Մարկոն հաճախ էր կորցնում գնդակը: Սակայն խոսք է գնում երիտասարդ ֆուտբոլիստի մասին, և մենք ըմբռնումով ենք դրան մոտենում:
Կարծում եմ` Մարկոն պետք է ավելի հասարակ և արդյունավետ խաղա: Նա շատ տաղանդավոր է, բայց այժմ նա շատ է ռիսկի դիմում իր գործողություններով»,- նշել է Բլանը:






































