Չինական մեծ պատի ճանապարհներին ձյան առատ տեղումների հետևանքով վտանգավոր սառցե շետ է գոյացել, ինչը դժվարացնում է տեսարժան վայրի այցելությունը, հաղորդում է Metro-ն:
Ականատեսները նկարահանել են պատի վրայով սահող զբոսաշրջիկներին: Տեսահոլովակում կին զբոսաշրջիկը քարե լանջով ներքև է սահում և բախվում ընկերուհուն, որն արդեն նստած էր սառցակալած սալահատակին: Հաջորդ կադրում երևում է, թե ինչպես են մի քանի զբոսաշրջիկներ բռնակներից բռնվելով բարձրանում տեսարժան վայր: Սակայն, ոմանք ընկնում են ծնկների վրա և փորձում վեր բարձրանալ արդեն չորեքթաթ:
2018թ.-ի օգոստոսին Airbnb կացարանի ամրագրման առցանց ծառայությունը հայտարարել է, որ իր հաճախորդները կարող են գիշերն անցկացնել Չինական մեծ պատի աշտարակներից մեկում, որտեղ հատուկ այդ նպատակով հարմարավետ սենյակներ կկահավորվեն:








































