Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն, ովքեր ստանում են 12-ական միլիոն եվրո։ Այդ մասին է հայտնում Mundo Deportivo-ն:
10-ական միլիոն եվրո են ստանում Ֆիլիպ Լամը և Բաստիան Շվայնշտայգերը։ Տոմաս Մյուլերը, Տիագո Ալկանտարան և Մանուել Նոյերը վաստակում են 8-ական միլիոն եվրո։ Նրանց հաջորդում են Արյեն Ռոբենն ու Դավիդ Ալաբան, ովքեր 7-ական միլիոն եվրո են վաստակում, Խավի Մարտինեսը և Ժերոմ Բոատենգը` 6-ական միլիոն, Դանիել Վան Բյույտենը, Մարիո Մանջուկիչը և Ռաֆինյան` 5-ական:
Մյուսները տարեկան 5 միլիոն եվրոյից քիչ են վաստակում:










































