«ՀԺ»-ն գրում է. «ԼՂ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ հարուցված քրգործը միացվել է մեկ այլ քրգործի։ Հիշեցնենք, մահափորձի գործով կային երկու կալանավորված անձինք։ Եվ ահա նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ անձինք կապ ունեն նաև այլ հանցագործությունների հետ։ Կալանավորված սույն անձինք նախկինում կատարել են ավազակային հարձակումներ, գողություններ։
Գեներալի դեմ կատարված հանցանքի փաստով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված երկու անձանց հետ գործել են նաև այլ անձինք։ Ստացվում է, որ խոսքն, ըստ էության, կազմակերպված բանդայի մասին է»։
Լուսանկարը՝ Photolure-ի








































