Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» հրաժարվել է աջակցել ընդդիմադիր թեկնածուներին վարչապետի պաշտոնում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով կուսակցության մամլո ծառայությանը:
Ինչպես հայտարարել է «Ռեգիոնների» անդամ Օլեգ Ցարևը, կուսակցությունը չի աջակցի ընդդիմության թեկնածուին և կքննարկի միայն երկու տարբերակ` «կա՛մ թիմի անդամ, կա՛մ մարդ, որը կիսում էմեր ծրագիրը»:
Ավելի վաղ «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռաային կարող է ներկայացնել վարչապետի թեկնածությունը:












































