Ըստ Հունաստանի կառավարության 2013 թ. նոյեմբերի արդյունքներով վիճակագրական հաշվետվության՝ երկրում գործազրկությունը հասել է ռեկորդային 28 %-ի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչև 25 տարեկան հունաստանցիների 61 %-ը գործազուրկ է: Ներկայումս սա ԵՄ բոլոր երկրների շրջանում վատագույն ցուցանիշն է:
6 տարի առաջ գործազրկությունը չի գերազանցել 12 %-ը:
Հունաստանի կառավարությունը ենթադրում է, որ երկրի տնտեսության աճը 2014-ին կկազմի 0,6 %:









































