«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտնվել է «Ինտեր»-ի հետաքրքրությունների շրջանակում, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Անգլիական ակումբի պաշտպաններից մյուսի` Նեմանյա Վիդիչի` «ներաձուրիներ»-ի կազմ տեղափոխության գործարքի համաձայնեցումից հետո «Ինտեր»-ը ցանկանում է հրավիրել «Կարմիր սատանաներ»-ի ևս մեկ ֆուտբոլիստի, ով նույնպես ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:
Միլանյան ակումբի մարզական տնօրեն Այերո Աուսիլիոն Լոնդոնում երեկ բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Բացի 32-ամյա Էվրայից, «Ինտեր»-ի տեսադաշտում է գտնվում նաև «Արսենալ»-ի պաշտպան Բակարի Սանյան, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ նույնպես սպառվում է ամռանը, բայց գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին կարծում է, որ այս ֆուտբոլիստն այդքան էլ հարմար չէ իր նախընտրած 3-4-1-2 տակտիկական սխեմային:








































