Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր սկսվել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի ադրբեջանական այցը։ Վերջինս Ադրբեջան է ժամանել Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օկտայ Ասադովի հրավերով։
Լարիջանիի ադրբեջանական այցի նպատակն է Իրանի ու Ադրբեջանի միջխորհրդարանական կապերի զարգացումը։ Բաքվում Լարիջանին հանդիպումներ կունենա Օկտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Հիշեցնենք, որ Լարիջանիի ադրբեջանական այցը սահմանված էր փետրվարին, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այն հետաձգվել էր։









































