Բրազիլական Vale ընկերությունը իմացել է հանքահորի փլուզվելու բարձր հավանականության մասին, հաղորդում է Reuters-ը։
2018-ի հոկտեմբերի 3-ին ընկերության ներքին հաշվետվությունում նշվում է, որ Córrego do Feijão հանքահորի ամբարտակը ներառել են փլուզման հավանականությամբ օբյեկտների շարքում։ Այդ հավանականությունը երկու անգամ գերազանցել է վտանգի առավելագույն թույլատրելի մակարդակը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Vale-ն տեղեկացված է եղել, որ Բրումադինյո շրջանի մերձակա բնակավայրերը հանքահորի պայթյունի դեպքում ռիսկային գոտում են։ Հունվարի 25-ին տեղի ունեցած պայթյունը 165 մարդու կյանք է խլել։