Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղը: Հիշեցնենք, որ այն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
«Կարևոր էր չպարտվել, բայց կարևոր էր և հաղթանակ գրանցել: Զգում էի, որ նյարդայնանում ենք:
Մեր թիմը շատ էր կենտրոնացած գոլ բաց չթողնելու վրա, ինչը, հնարավոր է, փոքր-ինչ սահմանափակում էր խաղն առջևի գծում:
Շաբաթ օրը բաց էինք թողել 5 գոլ, և դա ազդեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի վրա: Մենք երկու ծանր հանդիպումներ ենք անցկացրել, բայց լավ տեղ ենք զբաղեցնում մրցաշարային աղյուսակում»,- հայտարարել է Վենգերը:










































