«Ինտեր»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ազատվել թիմի արգենտինական` Դիեգո Միլիտո-Մաուրո Իկարդի հարձակվողական զույգից` հրավիրելով Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ տաղանդավոր հարձակվող Ալվարո Մորատային:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբը պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակում բաժանվել Միլիտոյից, իսկ Իկարդին արդեն առաջարկ ունի ֆրանսիական «Մոնակո»-ից:
Ինչ վերաբերում է Մորատային, ապա «ներաձուրիներ»-ը պատրաստվում են մրցակցել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբներից մյուսի` անգլիական «Արսենալ»-ի հետ: Մորատայի նախնական տրանսֆերային արժեքը 12 մլն եվրո է:








































