Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ իրեն միշտ հիասթափեցրել են ռասիզմի դրսևորումները: Բալոտելին նշել է, որ այդ խնդիրն իսկապես անհանգստացնում է իրեն:
«Քննադատությունից չեմ խուսափում: Ինձ անհանգստացնում է ռասիզմի խնդիրը:
Ինձ համար կարևոր է այն, որ մարդկանց դուր գա իմ կատարած աշխատանքը: Բայդ այդ դրսևորումների ժամանակ դժվար է զսպել էմոցիաները»,- հայտարարել է հարձակվողը:





































