Փրկարարները կարողացել են Լա Մանշի տարածքում անհետացած ինքնաթիռի բեկորների միջից հանել «Քարդիֆ Սիթիի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մարմինը, հաղորդել է Sky News-ը:
Դեռևս չի ճշտվել, թե դուրս բերվածը ֆուտբոլիստի թե՞ օդաչուի մարմինն է:

Նշվում է, որ մարմինը ջրից հանվել է եղանակային բարդ պայմաններում՝ հեռակառավարվող տեխնիկայի օգնությամբ:
Ինչպես հայտնի է, միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել են ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան և օդաչու Դեվիդ Իբոթսոնը:













































