Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Իրակլի Ալասանիան հաղորդել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին կհովանավորվի ԱՄՆ կողմից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Ալասանիան հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Կնուդ Բարտելսի հետ համատեղ մամլո ասուլիսին:
Ալասանիան նշել է, որ 2015թ. Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին և այս նպատակի համար արդեն ընտրվել է հովանավոր պետություն, որը կլինի ԱՄՆ-ը:
«Մենք գեներալ Բարտելսի հետ քննարկել ենք Վրաստանի ու դաշինքի միջև ապագա հարաբերությունները և կարող ենք հայտարարել, որ դրանք կարելի է բնութագրել որպես լիարժեք անդամակցում և ռազմական համագործակցության խորացում»,- հայտարարել է Ալասանիան:
Բարտելսն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ակնկալում է Թբիլիսիի հետ ռազմական համագործակցության խորացում և իր աջակցությունն է հայտնել Վրաստանի եվրաատլանտյան ուղուն:









































