«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ընթանում է լարված մթնոլորտում։ Դատարանում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ ամբաստանյալները հարցեր էին ուղղում Օսիպյանին։
Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:












































