Արգենտինայի Չակո մարզում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ: Տուժել է 20 մարդ, շուրջ 10 ակտիվիստներ ձերբակալվել են:
Ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները հավաքվել էին Ռասիստենսիա քաղաքում՝ մարզային կառավարության շենքի մոտ, հանրահավաք անցկացնելու՝ հաջակցություն սոցվճարների բարձրացման պահանջների:
Ցուցարարները փակել էին երթևեկությունը 6 կենտրոնական խաչմերուկներոմ: Ոստիկանները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին շաբաթներին՝ կապված ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման հետ, ավելացել են մի շարք ապրանքների ու ծառայությունների գները: Կառավարության հավաստմամբ, որը հայտարարել է որոշ ապրանքների գների սառեցման մասին, տնտեսական վիճակը վերահսկվում է:









































