ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Վենեսուելայից նավթի արտահանումը կտրուկ նվազել է։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ արտահանման նվազեցումը Վենեսուելայի նավթարդյունաբերությունը սնանկացման է մոտեցնում։
Վենեսուելայի իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում գնորդներ գտնել և նավթի մատակարարման համար վճարում ստանալ երաշխավորելը։









































