Հոնդուրասի իշխանությունները աշխատանքից հեռացրել են ԱՄՆ-ում իրենց 10 հյուպատոսներից 8-ին: Պաշտոնյաներին կասկածում են ապօրինի փաստաթղթեր տրամադրելու մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Երկրի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը հայտարարել է Ատլանտայում, Չիկագոյում, Դալասում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Նոր Օռլեանում և Նյու Յորքում աշխատող Հոնդուրասի հյուպատոսների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:
Ավելի վաղ Հոնդուրասի մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ հյուպատոսարանի աշխատակիցներն ապօրինի փաստաթղթեր են տալիս:
Համաձայն իշխանությունների որոշման` իրենց աշխատանքները կշարունակեն միայն Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսները:








































