«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի «Համբուրգ»-ի դեմ խաղից առաջ իր թիմին կոչ է արել չհանգստանալ:
Իսպանացի մասնագետի կարծիքով` մրցակցի` Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդ հորիզոնականը զբաղեցնելը նշանակություն չունի գավաթային հանդիպման համատեքստում:
«Մեծ սխալ կլինի կենտրոնանալ մրցաշարային աղյուսակի ներկայիս դիրքի վրա: Առաջիկա խաղում մենք չենք կարող տիտղոս նվաճել, իսկ ահա պարտվել` կարող ենք: Իրավիճակը շատ վտանգավոր է: Թեև մրցակիցն իր ուժերի նկատմամբ այդքան էլ մեծ վստահություն չունի, այն մեզ համար բավական բարձր կարգ ունեցող թիմ է: Յուրաքանչյուր հանդիպում սկսվում է 0:0 հաշվից, ուստի վերջին իրադարձություններն այստեղ այնքան էլ մեծ կարևորություն չունեն»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է TZ-ը:






































