Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Հերթը հասավ Սերժ Սարգսյանին. նա առայժմ վկա է

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել: Կայքին հաջողվել է ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով՝ նրա հարցաքննությունը կշարունակվի:

Այս հարցաքննությունն անշուշտ կանխատեսելի էր, մյուս կողմից՝ կարող է շրջադարձային լինել Մարտի 1-ի գործում։

Սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում պարբերաբար տեսակետներ են հայտնվում, որ ամիսներ շարունակ Սերժ Սարգսյանը հարցաքննության չի կանչվել, որովհետև իբրև թե նրա ու Նիկոլ Փաշինյանի միջև որոշակի ստվերային պայմանավորվածություններ կան։ Փաշինյանը մի քանի անգամ այս պնդումները հերքել է՝ ասելով, թե հետամուտ է լինելու հանցագործության լիարժեք բացահայտմանը։

Սերժ Սարգսյանի հարցաքննությունն այս առումով իսկապես ուշագրավ է, ու հետաքրքիր է, թե կոնկրետ նրա մասով ինչպիսի որոշում կկայացնի նախաքննության մարմինը։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կմնա վկայի կարգավիճակում, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, երրորդ նախագահը կմնա՞ ազատության մեջ, թե՞ կարժանանա Ռոբերտ Քոչարյանի ճակատագրին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հազիվ թե հնարավոր է գտնել բացառապես իրավական հարթության վրա։ Ինչքան էլ գործ ունենք իրավական գործընթացի հետ, միևնույն է՝ Մարտի 1-ն ինքնին քաղաքական գործընթաց է՝ իր բոլոր դրսևորումներով։

Զուտ իրավական տեսանկյունից Սերժ Սարգսյանը չի կարող մասնակցություն ունեցած չլինել Մարտի 1-ի կազմակերպմանը կամ սահմանադրական կարգի տապալման գործընթացին։ Նախ՝ Սերժ Սարգսյանը գործող վարչապետն էր, իշխանության դե ֆակտո երկրորդ մարդը, ում վերահսկողության տակ էր գտնվում խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ՝ իշխանության մի շարք օղակներ, ու նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր ամբողջ գործընթացը ղեկավարել՝ նրան շրջանցելով կամ նրա կամքին հակառակ, մանավանդ, որ հավաստի լուրերի համաձայն՝ իշխանության, այսպես կոչված, օպերատիվ շտաբը գործել է հենց կառավարության շենքում։

Բացի այդ՝ Սարգսյանը Մարտի 1-ի հիմնական շահառուն էր, որովհետև, ի վերջո, նրա իշխանության գալուստն էր նախապատրաստվում ընտրությունների տոտալ կեղծմամբ ու Մարտի 1-ի ոճրագործությամբ։ Այս առումով Մարտի 1-ն այն կամուրջն է, որը միավորում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունները՝ միասնականացնելով քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիները։

Մյուս կողմից՝ Մարտի 1-ը նաև որոշակի բաժանարար գծեր է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև։ Քոչարյանի համար այդ հանցագործությունը միջոց էր՝ նախագահությունից հետո համակարգի վրա իր ազդեցությունը պահպանելու համար, իսկ Սարգսյանի համար հարմար մահակ էր, որի միջոցով իր նախագահության երկրորդ փուլում նա, ըստ էության, կանխեց երկրորդ նախագահի վերադարձը քաղաքականություն։

Քաղաքական որոշման առաջ կանգնելու է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Անշուշտ, կան իրավական բավարար հիմքեր, որպեսզի Սերժ Սարգսյանին ոչ միայն մեղադրանք առաջադրվի, այլ նաև նա կալանավորվի։ Սակայն խնդիրն իրավականից զատ՝ ունի նաև քաղաքական բաղադրիչ։

Հաշվի առնելով ռուսական գործոնը՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մի կերպ է «մարսում» Քոչարյանի կալանավորումը, արդյո՞ք նման իրավիճակում ՀՔԾ-ն կգնա ևս մեկ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի կալանավորմանը։ Տեսականորեն՝ այո, գործնականում՝ հազիվ թե։

Այնուամենայնիվ՝ դժվար կանխատեսելի իրավիճակ է, ու առջևում նոր ինտրիգներ են։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում