«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին, որը խաղային խնդիրներ ոնի և Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 25 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը` 4-րդ տեղից հետ մնալով 9 միավորով:
Ըստ պորտուգալացի մասնագետի` Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը դեռ կարող է առաջնությունն ավարտել լավագույն քառյակում:
« «Յունայթեդ»-ն ի զորու է հասնել այդ արդյունքին: Իհարկե, դժվար է լինելու: «Մանչեսթեր»-ում հասկանում են, որ իրենք լավագույն դրությունում չեն: Այնտեղ գիտակցում են, որ «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Արսենալ»-ը շատ լավ են խաղում, և այդ բացը լրացնելը հեշտ չի լինելու: Բայց, ամեն դեպքում, հնարավորություններ կան: Ես ցավում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Ինձ դուր չի գալիս, երբ թիմերից ինչ-որը մեկը նման խնդիրներ է ունենում: Բայց թիմն ու գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ունեն բավարար փորձ, որպեսզի փորձեն շտկել իրավիճակը: Ապագայում ամեն բան կստացվի»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































