Femen-ի ակտիվիստ Իննա Շևչենկոն հայտնվել է Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգին ուկրաինացի ֆեմինիստներին բնորոշ ավանդական գլխանոցով ու կիսամերկ՝ հայտնում է Reuters-ը:
Femen-ը հրավիրվել էր փառատոնին որպես հյուր ռուսական Pussy Riot պանկ-խմբի հետ: Երկու համույթների մասին ժապավենները ներառվել էին այն ֆիլմերի ցանկում, որոնք հավակնում են մրցանակի «Տարվա կարևորագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:












































