ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Վալանսյեն»-ի դեմ խաղին: Այդ մասին է հայտնում Le Parisien-ը:
Շվեդ ֆուտբոլիստը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ և չպետք է խաղար «Մոնակո»-ի դեմ հանդիպմանը, սակայն մարզչական շտաբը վտանգել է ֆուտբոլիստի առողջությունն ու խաղադաշտ թողել նրան:
Այժմ Լորան Բլանը մտադիր է հանգիստ տրամնադրել Իբրահիմովիչին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Բայեր»-ի դեմ խաղից առաջ:
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 31 հանդիպում է անցկացրել, 26 գոլ խփել և գոլային 9 փոխանցում կատարել:









































