Ալժիրում վթարի է ենթարկվել ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 119 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի «Ալ-Նահար» հեռուստաալիքը:
Զինվորական աղբյուրների տվյալներով՝ ինքնաթիռը Վարկալե մարզից ուղևորվում էր երկրի հյուսիս-արևելքում տեղակայված Կոնստանտինա քաղաքի օդանավակայան:
Աղետի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































