Մեծ Բրիտանիայում հիմնադրվել է նոր գրական մրցանակ՝ Folio-ն, որը նախատեսված է ամբողջ աշխարհի անգլալեզու գրողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է մրցանակի հովանավոր Folio Society հրատարակչությունը, որը զբաղվում է դասական գրականության ստեղծագործությունների հրապարակմամբ:
Folio-ի դրամական պարգևը կազմում է 40 հազար ֆունտ (66 հազար դոլար), որը 10 հազար ֆունտով (16 հազար դոլար) քիչ է, քան ամենահայտնի բրիտանական գրական՝ Բուքերյան մրցանակինը (82 հազար դոլար): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Առաջին Folio-ն, որին հավակնում է 8 ստեղծագործություն, կհանձնվի մարտի 10-ին Լոնդոնում:








































