PayPal վճարային համակարգի ղեկավարը հայտնել է, որ կիբեռհանցագործը գողացել է իր կրեդիտ քարտի տվյալները: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով Դևիդ Մարկուսի Twitter-ի էջին:
Նա կարծում է, որ տվյալները գողացվել են Լոնդոն կատարած իր այցի ժամանակ: Նրա վարկածով՝ չարագործները, ըստ ամենայնի, քարտից տեղեկություն են ստացել բանկոմատին կամ այլ սարքին կցված պատճենող սարքի միջոցով: Մարկուսը նշել է, որ նրանք մի շարք խարդախ տարանցումներ են կատարել:
Բանկային քարտը պաշտպանված է եղել հուսալի EMV չիպով, ինչն էլ չի փրկել կոտրումից:
Նա առիթը բաց չի թողել՝ գովազդելու իր ընկերությունը: Մարկուսի խոսքով՝ գողությունն անհնար կլիներ, եթե այն առևտրային կետը, որտեղ նա վճարում է կատարել քարտով, համագործակցեր PayPal-ի հետ:








































