Այսօր և փետրվարի 13-ին հայ հանդիսատեսը Արամ Խաչատրյան համերգասրահում հնարավորություն ունի աշխարհահռչակ Հասմիկ Պապյանի կատարմամբ հնարավորություն ունի ունկնդրել իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան (համերգային կատարում): Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից:
Հանդես կգա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր ՝ Էդուարդ Թոփչյան),
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան), «Սպեղանի» երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան):
Ֆլորիա Տոսկայի դերում հանդես կգա հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը,
Մարիո Կավարադոսսիի դերում՝ տենոր Հովհաննես Այվազյանը: Օպերայում ներգրավված են նաև բարիտոն Դավիթ Բաբայանցը, բաս Հրանտ Պապյանը, բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը,
տենոր Պերճ Քարազյանը, բաս Հովհաննես Ներսեսյանը, բաս Պողոս Բեազբեկյանը:
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին:










































