Ավստրալիայի հարավային Վիկտորիա նահանգում մոլեգնում են ավելի քան 150 հրդեհներ, որոնցից 19-ը անվերահսկելի են: Ներկայումս կրակը ոչնչացրել է առնվազն 21 տուն և առնվազն 280 հազար հեկտար անտառ: Կրակի դեմ պայքարի ընթացքում 5 հրշեջներ ստացել են տարբեր աստիճանի և ծանրության այրվածքներ և վնասվածքներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Վիկտորիա նահանգի կառավարության ղեկավար Դենիս Նեփթայնը հայտարարել է, որ առնվազն 12 հրդեհ առաջացել է միտումնավոր հրկիզումների արդյունքում:










































