Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Նախավերջին քայլից առաջ. Երևանի խաղաքարտ՝ արցախյան տրցակում

Հայաստանում աշխուժացել են քննարկումները Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ: Այս թեմայի պայմանական մեկնակետ է հնարավոր դիտարկել ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում Երևանում հանդիպելով ԵԱՀԿ երկրների դեսպաններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ին հանձնարարել է պատրաստել այդ պայմանագիրը: Հրադադարից, հետագա քաղաքական իրադարձություններից, Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից անց պայմանագրի մասին որոշակիորեն մոռացվեց, և դրա վերաբերյալ հարցեր տալիս էին միայն լրագրողները ու ստանում պատասխան տարբեր պաշտոնյաներից, որ պայմանագիրը մշակման փուլում է, գործընթացը առկա է:

Ներկայումս վերստին աշխուժացել են դրա վերաբերյալ հարցադրումներն ու քննարկումները՝ տարբեր տեսակետներով: Կա թե՛ ռազմաքաղաքական պայմանագրին կողմ արտահայտվողների շոշափելի շրջանակ, թե՛ դեմ արտահայտվող շրջանակներ, որոնք համարում են, որ դա փաստացի նշանակում է Արցախի ճանաչում, ինչն էլ իր հերթին կսրի իրավիճակը, այսպես ասած, կարգավորման գործընթացում: Իսկ այդ գործընթացում ներկայումս հարաբերական անդորր է, բարենպաստ տպավորություն թողնող մի իրավիճակ, ինչը միաժամանակ գնահատվում է նաև դիրքային պայքար և նախապատրաստում ավելի ագրեսիվ քայլերի, մասնավորապես՝ Ադրբեջանից: Այդ ռիսկի գնահատումը կա թերևս նաև համանախագահների մոտ, ինչի վկայությունն է այն, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը անցնող օրերին արեցին որոշակի հայտարարություններ ու ակնարկներ, որ պետք է բացառել ուժի կիրառումը:

Մյուս կողմից՝ եթե Հայաստանը ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ, որը դե ֆակտո Արցախի անկախության ճանաչում է, Ադրբեջանին կտա Հայաստանին ապակառուցողականության համար մեղադրելու առիթ և լեգիտիմ ագրեսիայի հնարավորություն: Ըստ այդմ՝ քիչ հավանական է, որ Երևանը պաշտոնապես դրական արտահայտվի այս պահին ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցին: Հատկանշական է, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չէր տեսել նոր խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի դիրքորոշումը պետք է դիտարկել պաշտոնական Երևանի ընդհանուր համատեքստում: Այդ գիծը գործնականում պահպանվում է ապրիլյան քառօրյայից ի վեր, թերևս վերը նշված՝ ապակառուցողականության համար մեղադրանքի առիթ չտալու համար, քանի դեռ «կառուցողական» կպահի իրեն Բաքուն:

Մյուս կողմից՝ այստեղ առանցքային հարցը ռազմավարությունն է, խնդրին հայեցակարգային մոտեցումը: Տակտիկապես ներկայիս աննպատակահարմարությունը հասկանալի է, իսկ ի՞նչ պատկերացումներ և քայլեր կան ծրագրված ռազմավարական առումով՝ այս կամ այն սցենարի դեպքում: Երևանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախի անկախությունը կճանաչի, եթե Ադրբեջանը գնա պատերազմի: Ապրիլյան քառօրյայում այդ ճանաչումը չեղավ, թեև իշխանությունը դա գնահատեց ագրեսիա և պատերազմ Արցախի դեմ: Չբավարարե՞ց Սերժ Սարգսյանի կամքն ու համարձակությունը, թե՞ նա առաջնորդվում էր սեփական իշխանական անհրաժեշտություններով պայմանավորված ռազմավարությամբ և ըստ այդմ՝ նպատակահարմար չգտավ գնալու սուր քայլերի՝ բավարարվելով ռազմաքաղաքական պայմանագիր մշակելու, այսպես ասած, հանձնարարության մասին բարձրաձայնելով: Սխալվե՞ց Երևանը, բա՞ց թողեց առիթը, թե՞ ոչ՝ սա իհարկե բավական քննարկումներ պահանջող հարց է: Ներկայումս ավելի կարևոր է ապահովագրվել վրիպումներից կամ սխալներից ապագայի համար:

Այդ համատեքստում, սակայն, հետաքրքիր է, որ ներկայիս փուլում աշխուժացել են խոսակցությունները Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտության շուրջ: Տակտիկապես նպատակահարմար չէ, որ պաշտոնական Երևանը գնա այդ քայլին, բայց մյուս կողմից՝ նույն տակտիկական նկատառումներից ելնելով արժեքավոր է, որ հայաստանյան և արցախյան հասարակական-քաղաքական շրջանակներում հարցը գտնվում է քննարկումների, դիտարկումների, նույնիսկ որոշակիորեն քաղաքական բանաձևերի փուլում՝ նկատի առնելով ՀՅԴ Ընդհանուր ժողովի հայտարարությունը:

Դա զուգահեռ խաղաքարտ է, որը հայաստանյան քաղաքականության համատեքստում կարող է բավականին նշանակալի դեր ունենալ ընդհանուր գործընթացի վրա ազդեցության իմաստով: Թեև այստեղ, իհարկե, թեման պետք է տաք պահել բավականին չափավոր կրակով, քանի որ կա ժամանակից շուտ եռացնելու վտանգ, տարածություն պահելով ոչ թե վերջին, այլ նախավերջին քայլի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում