ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սալսբերի քաղաքի դպրոցի մոտ փոխհրաձգության հետևանքով մեկ աշակերտ է տուժել: Տուժածի վիճակի մասին չի հաղորդվում: Ոստիկանությունը հարցաքննել է ականատեսներին և ներկայում փնտրում է երկու հարձակվողներին, ովքեր թաքնվել են հանցանքի վայրից՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Եվս մեկ արտակարգ դեպք տեղի է ունեցել հարևան Ջորջիա նահանգում: Լոուրենսվիլ քաղաքի Kroger առևտրի կենտրոնում բացված կրակից երկու մարդ է տուժել:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են երկու մարդու:







































