Ֆիլիպ Կիրկորովի խոսքերով` Ալլա Պուգաչովան եղել և մնում է իր կյանքի գլխավոր կինը: Իսկ այժմ երգիչը նոր հարաբերություններ սկսելու ժամանակ ընդհանրապես չունի: Այս մասին գրում է Bagnet.org կայքը:
Բոլորովին այլ կերպ է մտածում երգչի հայրը` Բեդրոս Կիրկորովը: Նա լրագրողներին ասել է, որ ինքն իրեն է մեղադրում այն բանի համար, որ որդու անձնական կյանքը նման ընթացք ստացավ: Բեդրոսի կարծիքով` հենց Պրիմադոննայի հետ ամուսնությունն էր Ֆիլիպի ամենամեծ սխալը:
Նա մեղադրում է նաև Ալլային և համոզված է, որ լինելով փորձառու կին՝ նա չպետք է համաձայներ այդ ամուսնությանը:
Բեդրոս Կիրկորովը, սակայն, խոսել է նաև կյանքի լուսավոր կողմերի մասին: Իհարկե, խոսքը Ֆիլիպի երեխաներին է վերաբերում: «Ես թոռներ տեսնելու նույնիսկ հույս չունեի»,- խոստովանել է երջանիկ պապիկը:











































