Դերասան Ջորջ Քլունին «7 օր» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ սկզբում ծնողներն ամաչում էին իր ընտրած մասնագիտության համար:
«Ծնողներս կտրականապես դեմ էին, որ ես դերասան դառնամ, և շատ լրջորեն վիրավորվեցին ինձնից, երբ թողեցի համալսարանը: Սակայն ես հասկանում էի, որ չեմ դառնա այնպիսի գերազանց հեռուստալրագրող, ինչպես իմ հայրը: Ինձ պակասում են խելքը, արագ արձագանքելու կարողությունը` այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք նա ունի: Ահա և որոշեցի այլ բան փորձել»,- խոստովանել է Քլունին:
Շատ տարիներ առաջ հայրը Ջորջին նամակ է գրել`«փորձելով համոզել նրան ճիշտ ճանապարհի վրա կանգնել»: «Ես այդ նամակները պահում եմ: Ծնողներս ամաչում էին ինձ համար: Սակայն մենք արդեն վաղուց հաշտվել ենք և շատ մտերիմ ենք»,- ասել է դերասանը:












































