Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս պարտքերի ճգնաժամից: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Պարբերականի հետ հարցազրույցում Անտոնիս Սամարասը հայտարարել է 6 տարվա անկումից հետո Հունաստանի տնտեսության վերականգնման մասին և վստահություն հայտնել, որ երկիրը հաղթահարում է պարտքերի ճգնաժամը:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ այլևս ոչ ոք չի խոսում եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորության մասին, և նշել, որ երկիրը երկար տարիների ընթացքում առաջին անգամ արտահանման աճ է արձանագրել՝ ներմուծման համեմատ:









































