Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով փետրվարի 5-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան տարեդարձը նշել է երեկ` փետրվարի 9-ին, ընկերների և ընտանիքի հետ:
«Երեկ ծննդյանս տարեդարձը նշել եմ ընկերներիս ու ընտանիքիս հետ: Ամեն ինչ հիանալի անցավ: Ես շատ լավ ժամանակ անցկացրի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է Ռոնալդուն Twitter-ի իր էջում և տեղադրել լուսանկար:
Հիշեցնենք, որ հենց նա 2013թ. արդյունքներով ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ` իր կարիերայում 2-րդ անգամ արժանանալով «Ոսկե գնդակ» մրցանակին:










































