Խաղաղ Սիրիայում ցուցարարների դեմ կիրառված նոր բռնությունների պատճառով ԱՄՆ իշխանությունները որոշել են նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոր պատժամիջոցներն ուղղված են սիրիական հատուկ ծառայությունների և Սիրիայի ՌՕՈՒ-ի և Հետախուզության ղեկավարների դեմ: Նրանց հաշվեհամարները կսառեցվեն, իսկ ամերիկյան ընկերություններին կարգելվի համագործակցել նրանց հետ: Պատժամիջոցներ են մտվցել նաև Իրանի ազգային ոստիկանության դեմ, այդ թվում նաև ղեկավարի և ղեկավարի տեղակալ Շաբար Ալ-Ասադի դեմ՝ ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար: