Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

«Մի թեթև գոյատևում ենք, ոչ թե ապրում…» (տեսանյութ)

Նոր Խարբերդում երկրորդ փողոցի 16-րդ տունը հեռու է տան մասին մեր պատկերացումներից: Բաղնիքի մասին երազում են, ջուր ու լույս էլ հազվադեպ են ունենում: 1998-ից առ այսօր ընտանիքն ապրում է այս պայմաններում, երբ Շենգավիթում տունը վաճառեցին և տեղափոխվեցին Նոր Խարբերդ:

«Դժվար է, ահավոր դժվար: Ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը իմ նման դժվարություններ քաշի: Հինգ տարվա մեջ տղա կորցրի, մայր կորցրի, երկու որդիներս էլ ազատազրկված են ոչ լավ կյանքի պատճառով: Սա ապրել չէ, չեմ ցանկանա, որ որևէ մեկը իմ բախտին արժանանա»,- արտասվելով պատմեց տանտիկինը՝ Հռիփսիմե Սաֆարյանը:

Նա ապրում է փոքր որդու և չորսամյա թոռնիկի՝ Մարիայի հետ: Տատիկը պատմեց, որ չորս ամսականից երեխայի մայրը լքել է նրան, և մինչև այսօր ինքն է երեխային մեծացնում:

«Սկզբում հինգ երեխաներիս հետ էի: Մեծ տղաս ամուսնացել է, դարձյալ վատ սոցիալական պայմաններում են: Ես էլ չեմ կարողանում գնալ աշխատել, քանի որ երեխային չեն վերցնում մանկապարտեզ՝ պատճառաբանությամբ, թե երեխան գրանցված չէ, իսկ ես էլ պետք է խնամակալություն դասավորեմ: Ես չեմ կարողանում այդ ամբողջ գործողությունը կատարել, որովհետև գումար չկա: Շատ անապահով եմ, շատ…»,- ասաց տիկին Հռիփսիմեն:

Ընտանիքը ո՛չ թոշակ, ո՛չ էլ նպաստ է ստանում, ինչպես տանտիկինն է ասում՝ մի թեթև գոյատևում ենք, ոչ թե ապրում:

Էլեկտրացանցի հետ պայմանագիր է կնքել, ամեն ամիս տասը հազար դրամ մուծում է, թեև պարտքը չի թեթևանում: Հիմա մոտավորապես 70.000-ի չափ էլեկտրաէներգիայի գումար ունեն պարտք: Ջուր չունեն, խողովակները սառել են, և տիկին Հռիփսիմեն հեռու տեղերից է ջուր «կրում»:

Խանութների պարտքն էլ 150.000 դրամ է: Նա նշեց, որ երեխային բացառապես ինքն է պահում, կողքից էլ բարի մարդիկ ապահովում են հագուստով. «Մայրը… Պետք է զանգեմ աղաչեմ, խնդրեմ, որ մի քանի ամիս հետո գա իր երեխային մեկ անգամ տեսնի, մի կոնֆետ բերի…»,- հուզված նշեց կինը՝ հավելելով, որ թոռնիկը՝ Մարիան, մարտի 18-ին չորս տարեկան է դառնալու:

Փոքրիկ Մարիան ամբողջ օրը տատիկի հետ է, առանց նրա մի րոպե անգամ չի մնում: Մեր այցելության ժամանակ էլ ամուր գրկել էր տատիկին. «Ձեզնից վախենում է, մտածում է՝ եկել եք իրեն տանեք, մի անգամ մայրը խաբեց տարավ, հետո երեխային երբ բերեց, մեկ շաբաթ անկողնում ջերմում էր…կարոտել եր»,- ասաց տատիկը՝ հավելելով, որ գիշերը Մարիան իր կողքին է քնում, ձեռքը դնում տատիկի երեսին ու նոր միայն քնում. «Առանց ինձ երեխան չի կարողանա, առանց ինձ հնարավոր չէ…»,- լաց եղավ նա:

«Լինում է` ցամաք հաց ենք ուտում, լինում է` ջրիկ ճաշ եմ սարքում, կրուպեղեն, որ երեխան մենակ ցամաք չուտի: Ցախը վերջացել է, շատ ցուրտ տարի էր, հոկտեմբերից ցախը միացրել ենք, հիմա վերջացել է, դաշտերից, ծիրանանոցից գնում եմ ցախ եմ բերում, վառում ենք, տաքանում, բաղնիքի մասին կարելի է երազել»,- ասաց նա:

Ի հավելումն բոլոր դժբախտությունների` այս աղքատ ընտանիքի տունը մի քանի տարի առաջ թալանել են, երեք դոշակ են տարել, վարագույրները և սառնարանի շարժիչը: Կարելի է ասել` թալանել է նաև էլցանցի նախկին տեսուչը: Տիկին Հռիփսիմեի պատմելով` էլեկտրիկը նախկինում փողը վերցրել է առձեռն ու գնացել, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տարիուկես ամեն ամիս վճարած գումարը չի փոխանցվել տան հաշվեհամարին: Արդյունքում էլեկտրաէներգիայի հսկայական պարտք է կուտակվել:

Տունը ունի նաև սեփականաշնորհման խնդիր: Թաղապետը թեև խոստացել է ամեն ինչ անել, բայց գումարի պատճառով, մոտավորապես երկու հարյուր դոլար է պետք սեփականաշնորհման համար, դա չի կարող անել: «Ես անգամ խնամակալության հետ կապված խնդիրը չեմ կարողանում լուծել, երբ այդքան քիչ գումարի հետ է կապված, երկու հարյուր դոլար ինչպես տամ»,- ասաց նա:

Դժբախտ կինը երեք տարի առաջ էլ որդուն է կորցրել վրաերթի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում