«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան խոստովանել է, որ այս պահին գտնվում է հոգեբանական վատ վիճակում:
«Ես մինչ այժմ չեմ կարողացել գոլի հեղինակ դառնալ ընթացիկ մրցաշրջանում: Դրա պատճառով ես շատ մտահոգված ու զայրացած եմ:
Իմ կարիերայում առաջին անգամ է այսպիսի բան տեղի ունենում: Չեմ կարողանում արտահայտել խոսքերով, թե որքան շատ է դա զայրացնում ինձ: Ամեն խաղից հետո ես ինքս ինձ ավելի շատ եմ կշտամբում, որ չի ստացվում հաջողության հասնել: Բայց ես գիտեմ, թե ինչպես պայքարեմ դրա դեմ»,- ճապոնացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Ընդգծենք, որ Կագավան Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:








































