Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

«Լկտի լակոտ է». Փայլակ Հայրապետյանն ու Նավասարդ Կճոյանը՝ Աշոտ Սուքիասյանի մասին

«Նա այնքան լկտի լակոտ է, որ իրենից ամեն ինչ էլ սպասելի է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար, օֆշորային սկանդալից տուժած Փայլակ Հայրապետյանը՝ արձագանքելով այն տեղեկությանը, որ Աշոտ Սուքիասյանը հրաժարվում է գալ Հայաստան:

Նշենք, որ երեկ Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն «Հետք»-ին ասել էր, որ Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը: Իսկ դրանից առաջ արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

«Առաջին լրատվական»-ը դատախազությունից հետաքրրքվեց՝ կարո՞ղ է անձը հրաժարվել արտահանձնումից, թե ոչ, և ինչպես է այդ դեպքում լուծվում խնդիրը: Դատախազությունից մեզ պատասխանեցին, որ իրենք արդեն Վրաստանի դատախազության հետ քննարկում են էքստրադիցիայի միջնորդությունը և դրան ավելացնելու ոչինչ չունեն: Նշենք, սակայն, որ կոնվենցիաներով հստակ սահմանվում է, թե որ դեպքերում են բավարարվում և որ դեպքերում են մերժվում արտահանձնման մասին միջնորդությունները, և անձը ինքը չի կարող հրաժարվել արտահանձնումից:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ երբ պարզ դարձավ, որ Սուքիասյանը ձերբակալվել է, Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սուքիասյանը ցանկացել էր Վրաստանով Հայաստան գալ, և հանկարծ, չգիտես ինչպես, պարզ է դառնում, որ Սուքիասյանը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան:

Երբ պարզ դարձավ, որ Սուքիասյանը ձերբակալվել է, մամուլում տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մասնավորապես, որ նա եկել է, որպեսզի ամբողջ մեղքն իր վրա վերցնի՝ դրանով մաքրելով օֆշորային սկանդալում ներգրավված վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր քավոր Նավասարդ Կճոյանի անունը:

Փայլակ Հայրապետյանը, ով երեկ կրկին հարցաքննվել է ոստիկանությունում, մեզ հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչ սցենարով կընթանա այս գործը՝ Սուքիասյանն ամբողջ մեղքն իր վրա կվերցնի, թե ոչ, բայց նրա խոսքով՝ միայն նա չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի: «Ճիշտ է, առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկվի Աշոտը, բայց հետո պետք է պատասխանատվության ենթարկվի բանկը, բանկի ղեկավարությունը, որպեսզի պարզվի, թե ինչպես են այդքան գումար ուղարկել օֆշորային գոտի: Պատասխանատվության պետք է ենթարկվի նաև վարչապետը, կառավարության որոշ անդամներ, քանի որ իրենց հովանավորությամբ է այս ամբողջ պատմությունը սկսվել»,- ասաց Հայրապետյանը:

Վերջինս պատմեց, որ Ամանորին Աշոտ Սուքիասյանը զանգահարել է իրեն, առաջարկել, որ Հայրապետյանն ասի, թե իր նկատմամբ պարտք ու պահանջ չունի, ինքն էլ կգա, կաշխատի ու աստիճանաբար կփակի պարտքը: Հայրապետյանը, բնականաբար, չի համաձայնել: «Նա խաբեբա է, անգամ բանկն է նրա ձեռքը կրակն ընկել: Իմ ամբողջ գույքը հանեցին վաճառքի: Անցած անգամ բանկ էի գնացել, իրենք էլ չգիտեն ինչ անեն, ասում են՝ թող բերի 2 միլիոն վճարի, մենք իրեն ժամանակ կտանք»:

Մենք փորձեցինք նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից պարզել՝ պատրաստվո՞ւմ է ինչ-որ ձևով օգնել յուր սանիկին և տեղյա՞կ է արդյոք, թե ինչի համար նա չի ցանկանում գալ Հայաստան: «Ես արդեն ասել եմ, որ ճիշտ կլիներ, որ ինքը գար Հայաստան, ոչ թե ձերբակալվեր Վրաստանում: Բայց ես տեղյակ չեմ, որ դրանից հետո հրաժարվում է Հայաստան գալուց, բնավ տեղյակ չեմ և չեմ էլ փորձել ճշտել»,- ասաց Կճոյանը: Վերջինից հետաքրքրվեցինք՝ իր սանիկի ձերբակալումից հետո՞ էլ է շարունակում պնդել, որ ինքը և առհասարակ իրենց եռյակը կապ չունեն օֆշորային սկանդալի հետ, ինչպես պնդում են Հայրապետյանը և փաստերը: «Ով որ այդպիսի հայտարարություն անում է, թե կապ ունենք դրա հետ, թող ինքն էլ պատասխան տա»,- վրդովված պատասխանեց սրբազանը:

Երբ փորձեցինք սրբազանից պարզել, թե ինչպես է պատահում, որ իրենց «եռյակի» անունը մշտապես շրջանառվում է տարբեր խարդախությունների մեջ, սրբազան հայրը գրեթե գոռալով և վանկատելով արտաբերեց՝ «ցը-տե-սու-թյուն»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրանք նորից հայտնվել էին նմանօրինակ մի սկանդալի կենտրոնում՝ «քցելով» ՌԴ մի գործարարի՝ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանին: Նա հայտարարել էր, որ Հայաստանում իրեն «քցել» են 12 միլիոն ԱՄՆ դոլարի և դրա հետևում կանգնած են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այն ժամանակ ԿԲ նախագահն էր, Կճոյանի մեկ այլ սանիկ՝ Մհեր Ավետիսյանը, ով Jose ռեստորանային համալիրի սեփականատերն էր, և Նավասարդ Կճոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում