Femen շարժման ֆրանսիացի ակտիվիստը, որը հայտնի է իր հրապարակային կիսամերկ ակցիաներով, մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Օլանդին իրեն դավաճանելու մեջ, իսկ նրա համախոհները հայտարարել են, որ շուտով Օլանդի գլխին իսկական «փոթորիկ կգա»:
Ակտիվիստը, որն իրեն Պոլին է կոչում, իրեն համարում է Օլանդի «խաբված կին», քանի որ 2012թ. մայիսին քվեարկել է նրա օգտին՝ որպես սոցիալիստի, որը խոստանում էր հավասարություն, մարդասիրական արժեքների պահպանություն, սակայն ընտրվելուց 2 տարի անց դարձավ «պահպանողական սոցիալ-դեմոկրատ, որը սողում է կաթոլիկ լոբբիի առաջ»:
Աղջիկն իր հայտարարությունը հրապարակել է Facebook-ի ֆրանսիական շարժման էջում:
«Ես մեկն են 18.000.000 ընտրողներից, որոնց դավաճանել է Ֆրանսուա Օլանդը: Ես նախագահի խաբված կինն եմ»,- գրել է Պոլինը՝ հայտնում է Le Figaro-ն:









































