Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկություն ունի վարձակալել «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին:
Այս մասին գրում է Independent-ը: «Զինագործները» նպատակ ունեն Խամեսին վարձակալել առաջիկա ամռան ընթացքում: Ինքը` ֆուտբոլիստը, ուզում է վերադառնալ «արքայական ակումբ»` պայքարելու հիմնական կազմում տեղ գտնելու համար: Այժմ Խամես Ռոդրիգեսը հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: «Ռեալ»-ը պատրաստվում է վաճառել Ռոդրիգեսին:
Նա գերմանական ակումբում է հանդես գալիս 2017 թվականից: