Անցած տարվա նոյեմբերին նավթի արդյունահամամբ Ռուսաստանը հայտնվել է երրորդ տեղում: Այս մասին ասվում է «Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնություն» (JODI) կազմակերպության կայքում:
Համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է: Երկրորդ հորիզոնականում է Սաուդյան Արաբիան:
Այսպիսով, ՌԴ-ում արդյունահանվող «սև ոսկու» ծավալը նվազել է: Այդպիսի գործընթաց է տեղի ունենում նաև Իրաքում և Նիգերիայում:









































