Ավստրայում ավարտվեց Salzburger Land Cup ընկերական մրցաշարը: Դոնեցկի «Շախտյոր»-ը երկու խաղում երկու հաղթանակ տարավ և նվաչեց չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուխարեստի «Ռապիդ»-ը, որը միայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ զիջեց «Հանքափորներ»-ին:
«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր ուկրաինական ակումբի կազմում երկու խաղում էլ հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը: Եթե առաջին խաղում Հենրիկը բավարարվեց ընդամենը խփած գոլով, ապա «Մաքքաբի»-ի հետ խաղում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Նշենք, որ «Շախտյոր»-«Մաքքաբի» հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:









































