Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմանի հարաբերությունները և Սիրիայում վերջին իրադարձությունները, հաղորդում է Anadolu-ն:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցառումներ ձեռնարկել՝ Մանբիջի անվտանգությունն ապահովելու համար:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») մնացորդները ոչնչացնելու համար, որպեսզի այն չվերակազմավորվի: Նրանք նաև պայմանավորվել են արագացնել երկու երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների սկսած Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները:
Թուրքիայի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Մանբիջում ահաբեկչության հետևանքով ամերիկացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Պայթյունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին:











































